«Մոսկվա» կինոթատրոնի մոտ մարդ են սպանել
02/06/2021 12:01

Նմանատիպ
Երևանի Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, մարդ են սպանել։ Սպանության դեպքը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Այս պահին համապատասխան խմբերը դեպքի վայրում են՝ մանրամասները պարզելու:
«Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն 10:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա»,– ասաց Գաբրիելյանը, հավելելով, որ իրավապահներն աշխատում են դեպքի վայրում, հանգամանքները պարզվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում