Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Շվեդիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Շվեդիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արդեն Շվեդիայում է: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 2-ին չարտերային թռիչքով Զագրեբից մեկնել և արդեն ժամանել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ, որտեղ կնախապատրաստվի Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպմանը։

Շվեդիա-Հայաստան հանդիպումը կկայանա Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում հունիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում