Ադրբեջանում 14 հայ գերու գործ փոխանցվել է ծանր հանցագործությունների դատարան

Ադրբեջանում 14 հայ գերու գործ փոխանցվել է ծանր հանցագործությունների դատարան

Ադրբեջանում սկսվել է Խծաբերդում գերեվարված 14 զինծառայողի դատավարություն, որոնց դեմ հարուցված քրգործերը փոխանցվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Այս մասին տեղեկացնում է Armlur.am-ը:

Հրապարակվել է երկու գերու անուն. Հրաչ Ավագյանին և Գեղամ Սերոբյանին «ահաբեկչության» մեղադրանք է ներկայացվել՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ։ Նրանց մեղադրում են նաև սահմանի ապօրինի հատման մեջ։

Դեկտեմբերին ադրբեջանցիները շիրակցի 62 զինծառայողի գերեվարեցին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ։ Բաքուն նրանց «ահաբեկիչ» է կոչում և հայտարարել է, որ մտադիր չեն վերադարձնել։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում