Պուտինն ու Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել
08/06/2021 14:46

Նմանատիպ
armeniasputnik.am-ը գրում է.
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին հեռախոսազրույց են ունեցել։
Yereva.today-ի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ մայիսին, երբ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ մայրաքաղաքում, կրկին հեռախոսազրույց է տեղի ունեցել նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
Ի պատասխան լրատվամիջոցի հարցման՝ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունը: Սողոմոնյանի խոսքով, Քոչարյանն ու Պուտինը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, հայ-ռուսական հարաբերությունները, անդրադարձել նաև մի շարք այլ հարցերի։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարում սա Ռոբերտ Քոչարյանի և Ռուսաստանի նախագահի միջև տեղի ունեցող արդեն երրորդ հեռախոսազրույցն է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում