Նիկոլ Փաշինյանն իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին Ադրբեջանին հանձնելու հարցով դիմել է ԱԱԾ
15/06/2021 17:39
Նմանատիպ
2021 թվականի հունիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցել առաջարկը, որ իր որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով։
Analitik.am-ը դիմել է ՀՀ ԱԱԾ-ին՝ պարզելու համար արդյո՞ք այս մասով Փաշինյանը որևէ հանձնարարական տվել է Ազգային անվտանգության ծառայությանը։
ԱԱԾ-ից մեզ հայտնեցին, որ ծառայությանն իր իրավասությունների ու գործառույթների շրջանակներում տրվել է համապատասխան հանձնարարական:
Հետևեք մեզ նաև Telegram-ում