Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցը օրակարգում է
Նմանատիպ
Ռուսաստանը այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը երբեք էլ չի դադարեցրել իր գործունեությունը և շարունակում է գործել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման հարցին:
«Մենք ելնում ենք այն մոտեցումից, որ համանախագահների ձևաչափը շարունակում է գործել, կան հարցեր, որոնք մտնում են համանախագահության ձևաչափի օրակարգի մեջ, և կարծում եմ՝ այստեղ շատ բան կախված կլինի կողմերի դիրքորոշումներից», – մեկնաբանել է Կոպիրկինը:
Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցը օրակարգում է, սակայն թե կոնկրետ ե՞րբ այն տեղի կունենա՝ առայժմ հստակ տեղեկություններ չկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում