Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
09/07/2021 12:38

Նմանատիպ
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն հոկտեմբերի 4-8-ը։ Eternity-2021 զորավարժությունների պլանավորման առաջին հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am:
Տեղեկատվությունը, vestnikkavkaza-ի հաղորդմամբ, տարածել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Տեսակոնֆերանսի հանդիպումն անցկացվել է ցամաքային զորքերի զորավարժությունների վերահսկման կենտրոնական հրամանատարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում