Արևի ջերմությամբ ստեղծված Հայաստանի համը. «Արեգի»
Նմանատիպ
Արևահամ Հայաստանի բարիքներն այստեղ են։ Արևով համեմված ծիրան, սալոր, դեղձ, լոլիկ, բազուկ և նույնիսկ գետնախնձոր։ «Արեգի» արտադրամասում հնարավոր է չիր ստանալ հայկական բոլոր բարիքներից. չորացնում են, վերամշակում հայկական արևահամ մրգերն ու բանջարեղենները։
Ընկերության համահիմնադիրն Անահիտ Ղարիբյանն է: Արտադրությունը հիմնել են ամուսնու և ընկերների հետ։ Արագածոտն համայնքում գործող «Արեգի»-ն ընդամենը մեկ տարեկան է, բայց արդեն ակտիվացրել է համայնքի կյանքը, ստեղծել աշխատատեղեր տեղացիների համար։
Պատրաստում են մրգաչրեր, չիպսեր, չորացրած բանջարեղեն և տարատեսակ համեղ և օգտակար անուշեղեններ։ «Արեգի»-ի արտադրանքում բացառված է շաքարավազն ու հավելյալ նյութերը։ 80-ից ավելի տեսականին մշտապես թարմացվում է. շոկոլադապատ ասորտիներ, չրեր և տարբեր չիպսեր՝ անգամ սմբուկի և պանրի։
Արտադրությունը ստեղծելիս համադրել են հայկական ավանդական չրի պատրաստման գործընթացը նորարարական մոտեցումներով և ժամանակակից սարքավորումներով, ինչն արտադրանքը մրցունակ է դարձնում միջազգային շուկայում։
Արտադրության գործընկերները Ակբա բանկն ու ԱԳԲԱ Լիզինգն են։
«Առաջին մտահաղացումը իրականացնելուց հետո հասկացանք, որ ներդրումների կարիք ունենք: Գործընկերներ Ակբա բանկի ու ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսական աջակցությամբ ձեռք ենք բերել մեր առաջին՝ հայկական արտադրության էլեկտրական սարքավորումները: Դրանից հետո սկսեցինք ինտենսիվ չրագործության փուլը։ ԱԳԲԱ Լիզինգի աջակցությամբ հնարավոր եղավ նաև կապիտալ ներդրում անել ոչ միայն սարքավորումները ձեռք բերելու համար, այլ նաև մթերման ծախսերը իրականացնելու համար, ինչը մեծ օգնություն էր մեզ համար»,- նշում է ընկերության համահիմնադիր Անահիտ Ղարիբյանը։
Սարքավորումների ներդրմամբ արտադրության քանակը բազմապատկվեց և դեռ մեծանալու տեսլական ունի։
Առայժմ արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, շուտով նաև Եվրոպա և ԱՄՆ։ Ընկերությունը ստացել է միջազգային որակի կառավարման համակարգերի ISO հավաստագիր, ինչը հնարավորություն կտա հայկական արտադրանքը ներկայացնել դրսի շուկայում։
Մանրամասն՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում