Հայաստանի ինը համայնքներում վաղը ՏԻՄ ընտրություններ են. այսօր լռության օր է
16/10/2021 12:11
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի ինը համայնքներում՝ Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում, Շամիրամում, Ֆերիկում, Ֆիոլոտովոյում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրն է։ Մասնակից քաղաքական ուժերն ու թեկնածուներն այսօր պետք է լռեն՝ չիրականացնելով քարոզարշավ։
Մի շարք համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասանական կարգով, իսկ Շամիրամում, Ֆերիկում, Ֆիոլոտովոյում՝ մեծամասնական կարգով։
Համամասնական ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություն ու կուսակցությունների դաշինքներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում