Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Սոչի
26/11/2021 12:33

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, Times․am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։
Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։
Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստան են մեկնել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանը:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այս անգամ ՀՀ վարչապետի հետ չեն մեկնել ՌԴ:
Նշենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի հետ Նիկոլ Փաշինյանի բանակցողը եղել է Հրաչյա Թաշչյանը. նա WhatsApp-ով շփվել է Ալիևի ամենահավատարիմ մարդկանցից մեկի՝ Հիքմեթ Հաջիևի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում