15.1 C
Yerevan

Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմական համագործակցության ծրագիրը

Նմանատիպ

Կիև․ Խաղաղության պայմանը Ռուսաստանի կապիտուլյացիան կամ զորքերի դուրսբերումն է

Կիևը հերթական անգամ մեկնաբանել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման Չինաստանի...

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Իրանի 27 քաղաքացիների և 15...

Ռուսաստանը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Մոլդովայի և Վրաստանի վրա. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կարծում է, որ...

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, Times․am։ Դեկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Անդրիուս Պուրվանեցկասի գլխավորած պատվիրակությունները:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը և լարվածության թուլացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Հանդիպման մասնակիցներն ամփոփել են երկկողմ համագործակցության շրջանակում նախորդ տարիներին կատարված աշխատանքները, քննարկել համագործակցության զարգացման հնարավորությունները: Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 71 միջոցառում Հայաստանում և Լիտվայում: Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը, ռազմական բժշկությանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին

spot_imgspot_img