4.1 C
Yerevan

Մոսկվայում ավարտվել են հայ-թուրքական բանակցությունները

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, Times․am: Մոսկվայում ավարտվել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Աղբյուրը հայտնում է, որ դրանք տևել են 1,5 ժամ։

«13 տարի անց Մոսկվայում կայացած հայ-թուրքական բանակցություններն ավարտվել են։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ տևել է 1,5 ժամ»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ հաղորդել է թուրքական NTV հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա։ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը մեկնարկել էր երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ առաջին հանդիպումը։

Հայաստանի հատուկ ներկայացուցիչը խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

spot_imgspot_img