Թուրքիայում նավթատար է պայթել․ տեսանյութ
19/01/2022 11:56

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, Times․am: Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում նավթատարի մոտ հզոր պայթյուն է որոտացել: Առայժմ հայտնի չէ պատճառը, գրում է ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևանքով բռնկվել է հրդեհ և փակվել Քահրամանմարաշ-Գազիանթեփ մայրուղին: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներ և շտապօգնության մեքենաներ։ Կա վտանգ, որ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը կարող է հասնել բնակավայրեր:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում