14.1 C
Yerevan

Մոլդովայում հնարավոր է հայտարարվի արտակարգ դրություն

Նմանատիպ

Ծնողները կգնահատեն մանկավարժի աշխատանքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 243-Ա հրամանով հաստատվել է...

Բնության դրամա․ National geographic-ի անդրադարձը Հայաստանին

The National geographic-ը Հայաստանին նվիրված հրապարակում է արել՝ իր...

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, Times․am: Մոլդովայի կառավարությունը որոշում է ընդունել խնդրել խորհրդարանից երկրում 60 օրով արտակարգ դրության ռեժիմ մտցնել՝ կապված էներգետիկ իրավիճակի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Նատալյա Գավրիլիցան:

Ավելի վաղ փոխվարչապետ Անդրեյ Սպինուն նշել էր, որ երկիրը բախվել է ճգնաժամի հերթական փուլի հետ, քանի որ դեկտեմբերին գազի գնման սակագինը հազար խորանարդ մետրի դիմաց 450 ԱՄՆ դոլար էր, իսկ հունվարին այն աճել է՝ հասնելով 646-ի:

«Գազպրոմ»-ը պաշտոնապես նախազգուշացրել է, որ կկասեցնի վառելիքի մատակարարումը, եթե մինչև հունվարի 20-ը կանխավճար չստանա:

«Մոլդովագազ»-ը չի հասցնի հունվարին կանխավճար վճարել»,- նշել է Գավրիլիցան: Նա հայտնել է, որ խորհրդարանի հաստատումից հետո երկրում արտակարգ դրություն կհաստատվի, որպեսզի արտակարգ հարցերով հանձնաժողովը իրավունք ունենա բնակչությանը վառելիքով ապահովելու հրատապ քայլեր ձեռնարկել, քանի որ «Գազպրոմ»-ը կարող է հունվարի 21-ից դադարեցնել գազամատակարարումը:

spot_imgspot_img