Ջրականի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
25/01/2022 19:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Times․am: 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Ինչպես տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունըն, հայտնաբերվել ու տարհանվել է ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողություններին մասնակից կամավորական, պահեստազոր) աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում