Այծեմնիկ

Այս արիասիրտ հայ կնոջ՝ Այծեմնիկի անունը կապուած է 1126 թուականին Անի քաղաքի պաշտպանութեան համար մղուած հերոսական կռիւներուն:Այս շրջանին Փատլուն ամիրան մեծ զօրքով եկաւ եւ պաշարման ենթարկեց Անին, որուն հայ բնակչութիւնը ոտքի ելաւ իր սիրելի քաղաքը պաշտպանելու համար:Ըստ Սամուէլ Անեցի պատմիչին տեւած է ամբողջ տարի մը եւ մահ ու աւեր սփռած՝ ամբողջ Շիրակ գաւառին մէջ: Մայրաքաղաքի բնակչութիւնը եւս ահաւոր սովի մատնուած է: Սամուէլ Անեցի պատմիչին վկայութեամբ այդ կռիւներուն մէջ աչքի զարկած է հայուհի մը «Այծեամ անուն» որ արիասիրտ կանգնած պարիսպին վրայ կը պատերազմէր:Ի վերջոյ երկարատեւ պատերազմը մեծ աւեր կը գործէ թէ Անի քաղաքի բնակչութեան եւ թէ շրջակայքի անպաշտպան ժողովուրդին: Անիի պաշտպանութեան համար մղուած կռիւներու ընթացքին հերոսուհիի մահով զոհուած է Այծեմնիկը:
Հ.Գ.

Փոքր ժամանակ’ դպրոցական տարիներիս, ես մեծ հպարտությամբ նկարել էի Այծեմնիկին իր ղեկավարած հայ կանանց ջոկատով… նետաձիգների ջոկատ, որով նրանք օգնության էին հասել իրենց տղամարդկանց և, հերոսաբար կռվելով, հերոսի մահով անմահացել Անի քաղաքի պարիսպների մոտ’ իրենց Հայրենիքն ու տեսակը պաշտպանելով: Դժվար է հիմա նկարագրելն այն ապրումները, որ ունեի այդ նկարը նկարելիս…

Երբ եկա Երևան ուսումս շարունակելու ԲՈՒՀ-ում, շատ զարմացա, երբ էստեղ մարդիկ չէին լսել Այծեմնիկի մասին: Ցավոք հետո շատ ափսոսացի, երբ էստեղ սկսեցին խոսել Այծեմնիկի մասին, որովհետև Այծեմնիկ անունը էստեղ սկսեցին ճանաչել’ “Կարգին հաղորդման” շնորհիվ, որն այդ անունը կապել էր “Սուլեյման բռնաբար”-ի հետ…

Այ այսպես են արժեզրկվում մեր հերոսները: Այսպես հումորներով արժեզրկվում են ազգային արժեքները և հպարտանալու’ ազգային դիմագիծ ներկայացնող կերպարները: Այսօր այդ կերպարներն արժեզրկողները ճոռոմ-ճոռոմ ազգային արժեքներից են խոսում: Մեզնից շատերը լսել են և մեծ հպարտությամբ կպատմեն Ժաննա Դ’Արկի մասին:

Բայց քանի՞սը գիտեն Այծեմնիկի մասին, Սոսե Մայրիկի մասին, Մոկաց Միրզայի կնոջ մասին, ով լուծեց Միրզայի վրեժը, Արցախյան պատերազմում 18 ամյա բուժքրոջ մասին ով կռվի դաշտ էր մտնում հայ տղամարդկանց կողքին’ հավասար կռիվ մղում ու …զոհվեց հերոսուհու մահով…. և քանի՞ քանիսն են էսպես… հարյուրավոր, հազարավոր հայ կանայք, կանայք, որոնցից շատերը ոչ միայն կռվի ելք են փոխել, այլև ազգի ճակատագիր ու պատմություն են ձևավորել:

Հերոսական պատմություն… Պատմություն, որով պիտի սերունդները հպարտանային, բայց… ցավոք սերունդներին այդ անունները կամ չեն ներկայացվում, կամ արժեզրկված են մատուցվում… այսպես կոչված հումորային մշակութային գործիչների կողմից, որոնց պատկերացրած միակ մշակույթը’ ղժժալն է… ղժժալ ամեն ինչի վրա… անտեսելով ազգային արժեքներ, ազգային կերպարներ, սրբություններ…

Ճանաչենք, հպարտանանք Մեր Ազգի պայծառ անուններով…
Այծեմնիկ…
Շարունակելի…

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում