12.1 C
Yerevan

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կոչ է անում զերծ մնալ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի հետ կապված թեմայի շահարկումից

Նմանատիպ

Եվրո-2024․ Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները...

Սպիտակ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ...

Եվրո-2024․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 26-ին կմեկնարկեն երկրորդ...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, Times․am: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, անդրադառնալով Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիմի ցուցադրությանը։

«ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը կապի մեջ է «Ռուսաստանի հայերի միության» և Ռուսաստանում գործող հայկական մյուս կազմակերպությունների, ինչպես նաև, ՌԴ իշխանությունների հետ, հունվարի 28-ին Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրման շուրջ արհեստական կրքերի թեժացման փորձերի հետ կապված։

Դեսպանությունը ուշադրությամբ հետևում է նաև լրատվամիջոցների հրապարակումներին և իր խոր մտահոգությունն է հայտնում որոշակի շրջանակների կողմից, որոնք շահագրգրված են հայ-ռուսական հարաբերությունների ստվերմամբ, Հայաստանի անկախության մարտիկ Գարեգին Նժդեհի հիշատակի պղծման փորձերի համար։

Անթույլատրելի ենք համարում այս թեմայի շահարկումը և կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և իրականությնը չհամապատասխանող ինֆորմացիա տարածելուց»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ REGNUM լրատվական գործակալության փոխանցմամբ, հունվարի 28-ին Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի ցուցադրությունը, որը կազմակերպված է եղել Ռուսաստանի Հայերի միության կողմից։

Գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ դիտման վայր են ժամանել ոստիկանները, ովքեր կարդացել են դատախազի որոշումը, ըստ որի անթույլատրելի է կինոնկարի դիտման անցկացումը, քանի որ ըստ իրավապահների, դա համարվում է նացիզմի ռեաբիլիտացիա, որը հանդիսանում է քրեական հանցագործություն ըստ ռուսական օրենքների եւ հեռացրել դիտման համար հավաքվածներին։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Եվրո-2024․ Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները...

Սպիտակ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ...

Եվրո-2024․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 26-ին կմեկնարկեն երկրորդ...