ՄԱԿ-ը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է ուղղել
25/03/2022 21:21

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, Times․am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ նոր մարտական գործողությունների մասին հաղորդագրություններով: Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը և լուծել բոլոր հարցերը, այդ թվում` հումանիտար բնույթի, ուղղակի երկխոսության միջոցով՝ գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում», – ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում