Հայտնի է հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
25/03/2022 21:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, Times․am: Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Batraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):
Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և համածառայակիցներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում