Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը
31/03/2022 17:42

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, Times․am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ շեշտելով գործնական խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար», – ասված է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում