Կրեմլը նշել է Պուտինի և Զելենսկու հանդիպման նախապայմանը

Կրեմլը նշել է Պուտինի և Զելենսկու հանդիպման նախապայմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, Times․am: Մոսկվան չի հերքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը, սակայն մինչ այդ, անհրաժեշտ է համաձայնեցնել երկու երկրների պատվիրակությունների բանակցությունների փաստաթուղթը։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Մեզ համար ոչինչ չի փոխվել, մենք չենք հերքում երկու նախագահների հանդիպման հնարավորությունը, բայց կրկնում ենք ևս մեկ անգամ, որ նման հանդիպում հնարավոր է միայն այն բանից հետո, երբ կհամաձայնեցվի փաստաթուղթը»-նշել է Պեսկովը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում