Ապրիլի 25-ին մեկնարկում է պայքարի երկրորդ փուլը. Վանեցյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, Times․am: Ազատության հրապարակում նստացույցի 5-րդ օրը Արթուր Վանեցյանը հայտարարել է պայքարի երկրորդ փուլի մեկնարկի մասին, տեղեկացնում է Փաստինֆոն-ն։
Նրա փոխանցմամբ՝ այս օրերին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ գիտակցելով, թե ինչ կատարվում Հայրենիքում՝ պատրաստակամություն հայտնելով պայքարել հանուն մեծ հայրենիքի, հանուն Արցախի եւ Հայաստանի։
«Այս պայքարն անկասելի է ու այն տանելու է մեր մեծ նպատակի, այն է՝ ունենալ հզոր, անկախ, ինքնիշխան Հայաստան»,- նշել է Ա.Վանեցյանը՝ ավելացնելով, որ պայքարը բաղկացած է մի քանի փուլից, որի հաջորդ փուլը մեկնարկում է ապրիլի 25-ին։
«Հուսով եմ, որ կարողանալու եք դժգոհության հզոր ալիք բարձրացնել ու ժողովրդի, քաղաքացու ճնշումը բանեցնել այս իշխանությունների նկատմամբ»,- հայտարարել է Ա. Վանեցյանը, իսկ մինչ այդ բոլորին ապրիլի 23-ին հրավիրել է Ազատության հրապարակ՝ միասին մասնակցելու ջահերով երթին, որն այս տարի ունի բոլորովին այլ խորհուրդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում