Երևանում վթարվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի Toyota Land Cruiser-ը

Երևանում վթարվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի Toyota Land Cruiser-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, Times․am: Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 09:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota Land Cruiser և Nissan March Teana մանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Nissan-ը հարվածել է ծառին: Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը սպասարկում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին, իսկ վթարի մեղավորը՝ նախնական տեղեկություններով, Nissan-ն է եղել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում