Պենտագոնի ղեկավարը հայտարարել Է Ռուսաստանին թուլացնելու ցանկության մասին

Պենտագոնի ղեկավարը հայտարարել Է Ռուսաստանին թուլացնելու ցանկության մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, Times․am: ԱՄՆ-ը ցանկանում Է ՌԴ-ին այնքան թուլացնել, որ Մոսկվան չկարողանա այնպիսի գործողություններ ձեռնարկել, ինչպես Ուկրաինայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ ամփոփելով Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքները:

«Մենք ցանկանում ենք Ռուսաստանին այն աստիճան թուլացնել, որպեսզի նա չկարողանա այնպիսի բաներ անել, ինչ նա արել Է… (Ուկրաինայում),-ասել Է Օսթինը. նրա մամուլի ասուլիսը Լեհաստանում հեռարձակել Է NBC հեռուստաալիքը: Արեւմուտքի մի շարք երկրներ Ուկրաինայի պատճառով նոր պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանին զսպելու եւ թուլացնելու քաղաքականությունը Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ աշխարհի տնտեսությանը:

Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքի վատթարացումն Է: Պուտինը նաեւ հայտարարել Է, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը փաստորեն պարտազանցում են հայտարարել Ռուսաստանի առջեւ պարտավորությունների հարցում՝ սառեցնելով նրա արժութային պահուստները: Նա հավելել Է, որ ներկայիս իրադարձությունները վերջ են տալիս Արեւմուտքի գլոբալ գերիշխանությանը ե՛ւ քաղաքականության մեջ, ե՛ւ տնտեսության մեջ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, նրան չի կարելի խիստ մեկուսացնել արդի աշխարհում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում