ԱԱԾ-ից հերքում են. իրենց աշխատակիցները չեն փորձել մտնել Անժելա Թովմասյանի բնակարան

ԱԱԾ-ից հերքում են. իրենց աշխատակիցները չեն փորձել մտնել Անժելա Թովմասյանի բնակարան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, Times․am: ԱԱԾ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել, որումն, մասնավորապես, նշված է.

«Ի պատասխան ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների, թե երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայությունը որևէ առնչություն չունի տվյալ միջադեպի հետ։

Միաժամանակ հորդորում ենք «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանին տվյալ դեպքի առնչությամբ հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանություն»։

Ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին եղել, որտեղ նշված էր, որ երեկ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցների անվան տակ ինչ-որ անձինք փորձել են մուտք գործել «Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի բնակարան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում