54 տարեկան հասակում մահացել է Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան

54 տարեկան հասակում մահացել է Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, Times․am: 54-տարեկան հասակում ծանր հիվանդության պատճառով մահացել է հանրահայտ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, գրում է Armsport.am-ը։։

Ռայոլայի մահվան լուրը վերջինիս թվիթերյան էջի գրառմամբ հայտնել են նրա ընտանիքի անդամները։

«Մեծ վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ամենահոգատար և հիանալի ֆուտբոլային գործակալը։ Մինոն պայքարեց մինչև վերջ այն նույն ուժով, որը ներդնում էր բանակցությունների սեղանին՝ մեր խաղացողներին պաշտպանելու համար։ Ինչպես միշտ, Մինոն մեզ հպարտություն էր պարգևում և չէր էլ գիտակցում դա։

Մինոն այնքան շատ կյանքերի է դիպչել՝ իր աշխատանքի միջոցով, ու ժամանակից ֆուտբոլի պատմության մեջ մի նոր գլուխ է գրել։ Նրա ներկայությանը միշտ կկարոտենք։ Նրա առաքելությունը՝ ֆուտբոլը խաղացողների համար ավելի լավը դարձնելու, անպայման կշարունակվի։ Շնորհակալ ենք աջակցության համար»,- ասվում է նրա ընտանիքի տարածած հաղորդագրության մեջ։

Ռայոլան համարվում էր բազմաթիվ աշխարհահռչակ ֆուտբոլիստների ներկայացուցիչը։ Նրա հաճախորդներից էր նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում