ՀՀԿ-ականները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը
04/05/2022 13:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, Times․am: Հանրապետականները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը։ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը տեղից լուսանկար է հրապարակել իր թելեգրամյան ալիքում։
Նշենք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել ՀՀ մարզերում և մայրաքաղաք Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ, ճանապարհներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում