Եռատոնը մեզնից խլեցին. Սեյրան Օհանյան
09/05/2022 11:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, Times․am: Դիմադրության շարժումն ուղղված է Եռատոնը և մեր բոլոր տոները վերականգնելու համար։ Ինչպես փոխանցում է 24News.am-ը, այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Պատերազմից հետո Եռատոնը կարծես խլեցին մեզնից։ Իշխանությունը ոչինչ չարեց պատերազմում հաղթելու համար, պետությունը չդրվեց ռազմական ռելսերի վրա։ Իշխանությունը դասեր չի քաղում, ու ժողովուրդը պետք է ստիպի, որ նրանք հեռանան։ Դիմադրության շարժումն ուղղված է հենց եռատոնը վերականգնելուն», – ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում