Արթուր Վանեցյանն անհնազանդության երթը կսկսի Գևորգ Չաուշի արձանի մոտից

Արթուր Վանեցյանն անհնազանդության երթը կսկսի Գևորգ Չաուշի արձանի մոտից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, Times․am: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր անհնազանդության երթը կսկսի Գևորգ Չաուշի արձանի մոտից։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ժամը 12:00-ին հավաքվում ենք Գևորգ Չաուշի արձանի հարևանությամբ (Աջափնյակ վարչական շրջան, 15-րդ թաղամաս), որտեղից էլ սկսելու ենք իրականացնել մեր անհնազանդության երթը: Սպասելու եմ բոլորիդ

Երթի ուղին հետևյալն է՝ Գ. Չաուշի արձան- Բաշինջաղյան- Աբելյան- Շինարարներ- Արզումանյան- Հալաբյան- Կիևյան-Բաղրամյան-Ֆրանսիայի հրապարակ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանեցյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում