Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենալու Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը. այդ ժամին Պռոշյան փողոցում երթ չի լինի

Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենալու Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը. այդ ժամին Պռոշյան փողոցում երթ չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, Times․am: ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է․

«Այսօր` ժամը 18:00-21:00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենալու հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը: Երեկվանից «Դիմադրության» շարժման անդամներին դիմում են Արմինեի ընտանիքի անդամները` խնդրելով խուսափել այդ ժամանակահատվածում Պռոշյան փողոցում երթ իրականացնելուց:

Խորը վշտակցություն հայտնելով սիրված հաղորդավարի ընտանիքի անդամներին և հարազատներին, տեղեկացնում ենք, որ այսօր այդ ժամին Պռոշյան փողոցում երթ նախատեսված չէ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժուռնալիստների միության անդամ Հասմիկ Պողոսյանը դիմել է դիմադրության շարժման կազմակերպիչ ուժերի առաջնորդներին՝ խնդրելով Պռոշյան փողոցում երեկոյան քայլերթ չկազմակերպել, քանի որ Կոնդի եկեղեցում լուսահոգի Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունն է։

«Հարգենք մեր գործընկերուհու ընտանիքի վիշտը, որպեսզի նրան ճանաչողներն ու հարազատները կարողանան վերջին հրաժեշտի արարողությունը պատշաճ կազմակերպել և մարդկանց հոսքը չխոչընդոտվի։

Դիմադրության շարժումը նաև նման քայլերով պիտի տարբերվի։

Հուսանք, որ պատշաճ արձագանք կունենա իմ և շատերի այսպիսի գրառումը։ Հանգչես խաղաղությամբ, մեր հմայիչ գործընկերուհի, Արմինե Ճաղարյան։

Նշանակություն չունի, որ քեզ հետ որևէ տեղ աշխատելու առիթ չեմ ունեցել։ Այս ցավը ևս մերն է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում