Ռուսաստանում «Сармат» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները կանցնեն մարտական հերթապահության․ տեսանյութ
22/05/2022 22:14
![Ռուսաստանում «Сармат» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները կանցնեն մարտական հերթապահության․ տեսանյութ](https://times.am/v3/wp-content/uploads/2022/05/3f35a7a83614e4742771637a9ab13c86.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, Times․am: Ռուսաստանում շուրջ 50 հատ «Сармат» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները կանցնեն մարտական հերթապահության։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է «Роскосмос» կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։
Նա հրապարակել է կադրեր, որտեղ երևում է Կամչատկայում ուսումնավարժանքի ժամանակ «Сармата»-ի հարվածից առաջացած խոր ակոսը։ Ռոգոզինը նշել է, որ միջուկային մարտագլխիկի պարագայում այդ ակոսը կլինի շատ ավելի մեծ ու խորը և շատ ռադիոակտրիվ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում