ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, Times․am: Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում՝ լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ կապի միջոցները, այդ թվում, բաց և թափանցիկ ասուլիսների միջոցով, ժողովրդավարության առողջ գործունեությունն ապահովելու համար: Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Հայաստանի շուրջ 50 լրատվամիջոցներ բոյկոտեցին հունիսի 27-ին կայացած վարչապետի մամուլի ասուլիսը: