5.1 C
Yerevan

«Հայրենիք» կուսակցությունը կազմակերպում է «Անվտանգության ամառային ակադեմիա» կրթական ծրագիրը

Նմանատիպ

Աղջոց վանքը հիմնահատակ քանդվելու վտանգի եզրին է

Իր ճարտարապետական ուրույն ձևով առանձնացող Աղջոց վանքն ամբողջությամբ քանդվելու...

Սերյոժա Բարսեղյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն

Ալբանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերյոժա...

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Սևանա լճի մակարդակը մարտի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, Times․am: «Հայրենիք» կուսակցությունը և կուսակցության երիտասարդական կառույցը 2022թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կազմակերպում են «Անվտանգության ամառային ակադեմիա» ոչ-ֆորմալ կրթական ծրագիրը։

Դասընթացներին ոլորտի լավագույն մասնագետների հետ կքննարկվի Արցախյան հիմանահարցի, ՀՀ անվտանգության, տարածաշրջանային զարգացումների, իրավական, տեղեկատվական, հոգևոր անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

«Մնաց ընդամենը մի քանի օր «Անվտանգության ամառային ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրին դիմելու համար:

Դասընթացների ընթացքում ոլորտի լավագույն մասնագետների հետ կքննարկվեն Արցախյան հիմանահարցի, ՀՀ անվտանգության, տարածաշրջանային զարգացումների, իրավական, տեղեկատվական, հոգևոր անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Դասընթացի ավարտին ակադեմիայի շրջանավարտների հետ կունենանք հայրենաճանաչողական այց Արցախի Հանրապետություն, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել Արցախի քաղաքական և հոգևոր իշխանությունների, Արցախցի երիտասարդների հետ, ինչպես նաև այցելել Արցախի տեսարժան վայրեր և սրբավայրեր։

Դասընթացներին կարող են մասնակցել 16-ից 30 տարեկան երիտասարդները՝ լրացնելով մասնակցության հայտը՝ https://forms.gle/SabzqKQGsxrQkcF97

Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս/թ հուլիսի 29-ն է։ Դասընթացներն անվճար են, տևողությունը՝ 1 ամիս։

Սիրով սպասում ենք ձեզ»,- հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից։

spot_imgspot_img