-0.9 C
Yerevan

«Իսլամական ջիհադի» թևը հայտնել Է 12 հրամանատարների և ակտիվիստների մահվան մասին. Al Jazeera

Նմանատիպ

Շվեդիան Թուրքիային է հանձնել քուրդ զինյալներից մեկին

Շվեդիայի իշխանությունները Թուրքիային են հանձել Քրդական բանվորական կուսակցությանն անդամակցելու...

Ցանկանում են խաթարել Արցախի բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

«Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի...

Կկայանա՞ արդյոք Էրդողան-Ասադ հանդիպումը

Սիրիայի հարցով  ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է,...

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, Times․am: «Սարայա ալ Քուդս»-ի («Երուսաղեմի վաշտեր» – «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորմանի զինված թեւ) ջոկատներն օգոստոսի 8-ին հայտնել են իրենց շարքերում 12 հրամանատարների եւ ակտիվիստների մահվան մասին՝ Գազայի հատվածում Իսրայելի «Լուսաբաց» ռազմական գործողության հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Զոհվածների թվում են երկու բարձրաստիճան հրամանատարներ:

Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին ավիահարվածների հետեւանքով «Սարայա ալ Քուդս»-ի ականավոր զորապետեր Հալեդ Մանսուրի (օգոստոսի 7-ին) եւ Թայսիր ալ Ջաաբարիի (օգոստոսի 5-ին) մահվան մասին: Օգոստոսի 5-ին իսրայելական բանակը հայտարարել Է Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ «Լուսաբաց» գործողությունն սկսելու մասին: Կիրակի երեկոյան Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք Է բերվել համաձայնություն տեղական ժամանակով 23:30-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 8-ի 00:30-ին) հրադադարի ռեժիմի սահմանման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img
spot_img