Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, սակայն կշարունակվի գտնվել բժշկական կենտրոնում. փաստաբան
15/08/2022 17:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, Times․am: Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Սակայն պ-ն Հովսեփյանը դեռ պետք է շարունակի ստանալ ստացիոնար բուժումը, ուստի վերջինս շարունակելու է գտնվել բժշկական հաստատությունում, որտեղ նրան նախապատրաստում են վիրահատության»,- նշել է Ալեքսանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում