Միքայել Արզումանյանին մի քանի անգամ ծանուցում էր ուղարկվել. մանրամասներ. «Ժողովուրդ»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, Times․am: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին նախկինում մի քանի անգամ ծանուցում է ուղարկվել, որ գա եւ ներկայանա նախաքննական մարմին, սակայն չի ներկայացնել, ինչի արդյունքում նախաքննական մարմինը նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել ու Հայաստան գալու ճանապարհին ձերբակալել: Իսկ կոնկրետ ո՞ր քրեական գործով են Միքայել Արզումանյանին հարցաքննել եւ մեղադրանք առաջադրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանք հարցաքննել են Շուշի քաղաքի պաշտպանությունը չիրականացնելու քրեական գործի շրջանակներում, եւ մեղադրանքը վերաբերում է Շուշիի պաշտպանությունը չիրականացնելու ու հանձնելու գործընթացին: Իսկ ի՞նչ է ասել Արզումանյանը նախաքննական մարմնում. նա քննիչի բոլոր հարցերին կոնկրետ պատճառաբանություն չի ներկայացրել, միայն վերջում ասել է, որ մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք, որ Արզումանյանը բերման է ենթարկվել Երեւան գալու ճանապարհին եւ 72 ժամով ձերբակալվել: Կկալանավորվի դատարանի վճռով, թե ոչ, ժամանակը ցույց կտա։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում