Կարո՞ղ է ռուսական կողմն է ուզում ստեղ քաղաքական կուրսի փոփոխություն անել. Ալեն Սիմոնյան․ տեսանյութ

Կարո՞ղ է ռուսական կողմն է ուզում ստեղ քաղաքական կուրսի փոփոխություն անել. Ալեն Սիմոնյան․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, Times․am: ՀՀ-ն ենթարկվում է հարձակման։ ՀՀ-ի անվտանգության համակարգը, որը ՀՀ-ի մեջ է, ակնհայտ խնդիրներ է ցուցադրում։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ որևէ մեկի տրամադրությունը, բացի իմ Հայաստանի անվտանգությունից, հետաքրքիր չէ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելով Հայաստանը չի՞ լարում իր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, գրում է Aysor.am-ը։

«Ես իմ երկրի սահմանները պետք է պաշտպանեմ, և այն պարտավորությունները, որոնք գործընկեր երկրները վերցրել են, պետք է ի կատար ածվեն։ Դա է մեր հիմնական նպատակը։ Թե ինչ-որ մեկը կնեղանա, ինչ-որ մի պրոպագանդայի բյուրոյի անդամ իրեն վատ կզգա կամ լավ չի զգա՝ դա երրորդական հարց է։

ՀՀ-ն ամեն օր ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ այդ հայտնի դերակատարներից», -ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, թե Հայաստանը չի փչացնում իր հարաբերությունները ոչ մի երկրի հետ։

«Հայաստանն ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր սահմանների հետ կապված պարտավորությունները, որոնք վերցվել են, ի կատար ածվեն և դրա համար անելու է ամեն ինչ», – նշեց Սիմոնյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքական կուրսի փոփոխություն հնարավո՞ր է՝ ԱԺ նախագահն ասաց.

«Իսկ կարո՞ղ է ռուսական կողմն է ուզում ստեղ քաղաքական կուրսի փոփոխություն անել, որովհետև Հայաստանը ոչ մի բան չի արել այդ ուղղությամբ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում