-4.9 C
Yerevan

Ucom-ը ներկայացրել է ապագա ցանցի Wi-Fi 6E գերժամանակակից սարքը

Նմանատիպ

Ինչպես է Ղազախստանից ներմուծումն օգնում ռուսաստանցիներին չնկատել պատերազմը․ BBC

Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» սկսելուց հետո Ռուսաստանի դեմ աննախադեպ տնտեսական ու...

Շրթներկ շարժունակության սահմանափակում ունեցողների համար L’Oréal-ից

Լաս Վեգասում ընթացող ամենամյա CES 2023 խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին...

Դրամի փոխարժեքը հունվարի 28-ին

Հայաստանի բանկերի կողմից սահմանված հայկական դրամի փոխարժեքները հունվարի 27-ին...

«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը ներկայացրել է ապագա ցանցի Wi-Fi 6E երթուղիչները (wifi router-խմբ)։

Նախորդ տարի Unity սակագնային փաթեթների մեկնարկի ժամանակ ընկերությունը հայտարարել էր, որ առաջին անգամ Ucom ֆիքսված ցանցի հասանելիությամբ Հայաստանի ողջ տարածքում ընկերության բաժանորդները հնարավորություն են ստացել օգտվելու նաև նոր սերնդի Սուպեր Wi-Fi 6 սարքից։ Ի տարբերություն շուկայում լայն տարածված Wi-Fi 4 սարքերի, Wi-Fi 6-ն ապահովում է տվյալների փոխանցման 4 անգամ ավելի մեծ թողունակություն ու 16 անգամ ավելի բարձր արագություն, ինչի շնորհիվ Unity փաթեթներին միացած Ucom բաժանորդներն արդեն իսկ վայելում են մինչև 400 Մբ/վրկ արագությամբ տան ինտերնետը նաև Wi-Fi ցանցի միջոցով։ Ընդ որում Wi-Fi 6 սարքն անվճար է տրամադրվում։

Ներկայացված Wi-Fi 6E գերժամանակակից սարքավորումը Wi-Fi Alliance անլար ցանցի վերջին ստանդարտն է։ Դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն այժմ տրամադրվող Wi-Fi 6 երթուղիչների, որոնք միաժամանակ գործում են 2,4 ԳՀց և 5 ԳՀց տիրույթներում, Wi-Fi 6E սարքերը կարող են աշխատել նաև 6 ԳՀց տիրույթում:

«Պարզ լեզվով ասած՝ որքան բարձր է հաճախականությունը, այնքան ավելի շատ տվյալներ է հնարավոր փոխանցել ավելի ցածր ուշացումով։ Եթե ​​անմիջապես երթուղիչի մոտակայքում եք, ապա նվազագույն ուշացումով և նվազագույն ժամանակում հնարավոր կլինի փոխանցել և ստանալ ուղղակի հսկայական քանակությամբ տվյալներ», – մանրամասնել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ այօրվա դրությամբ շատ քիչ երկրներում է պաշտոնապես թույլատրված 6 ԳՀց տիրույթում հաճախականությունների օգտագործումը։ Այնուամենայնիվ, նորագույն Wi-Fi 6E տեխնոլոգիան թույլ կտա, մասնավորապես, զգալիորեն բարելավել առցանց խաղերի և տեսաշարերի որակը ու բաժանորդների փորձառությունը հենց անլար ցանցերում, նույնիսկ եթե միևնույն ցանցին միաժամանակ մի քանի սարքավորում է միացված։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ինչպես է Ղազախստանից ներմուծումն օգնում ռուսաստանցիներին չնկատել պատերազմը․ BBC

Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» սկսելուց հետո Ռուսաստանի դեմ աննախադեպ տնտեսական ու...

Շրթներկ շարժունակության սահմանափակում ունեցողների համար L’Oréal-ից

Լաս Վեգասում ընթացող ամենամյա CES 2023 խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին...

Դրամի փոխարժեքը հունվարի 28-ին

Հայաստանի բանկերի կողմից սահմանված հայկական դրամի փոխարժեքները հունվարի 27-ին...