«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» Էրդողանին քննադատական նամակ է ուղարկել
Նմանատիպ
«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատական նամակ է հղել’ իր անհանգստությունը հայտնելով երկրում մամուլի ազատության ճգնաժամի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Միջազգային Կազմակերպությունը հիշատակել է, որ հունվարին հրապարակած զեկույցի համաձայն Թուրքիան աշխարհում առաջատարն է ձերբակալված լրագրողների թվով: Այն դժգոհել է նաև, որ Գեզի զբոսայգու իրադարձությունների ժամանակ լրագրողներին ազատ և անկաշկադ գործելու հնարավորություն չի տրվել: «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» կոչ է արել մեկ անգամ ևս ուսումնասիրել ձերբակալված լրագրողների գործերը, դադարեցնել լրագրողներին դատել ահաբեկչական խմբավորումներին համահավասար, հետաքննություն սկսել լրագրողների դեմ բռնություն կիրառած անձանց նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում