0.1 C
Yerevan

Դեդ Հասանի մերձավորի սպանությունը գաղտնի կերպով քննվում է

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

«Ոստիկանության հատուկ կարևորության գործերով վարչությունը խիստ գաղտնիության պայմաններում քննում է օրենքով գող, հանգուցյալ Ասլան Ուսոյանի մերձավորներից մեկի՝ ծագումով գավառցի գործարար Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության վերաբերյալ գործը։ Ռաֆիկ Մադոյանի վրա, որը Մոսկվայում գտնվող «Շաշլիկ-մաշլիկ» և «Նանի տուն» ընկերությունների սեփականատերն է, արդեն մեկ անգամ կատարվել էր մահափորձ՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ նա իր թիկնապահ Ավագյանի հետ ավտոմեքենայով գնալիս է եղել Սայանսկի փողոցում գտնվող իր տունը։ Շքամուտքի դուռը բացելու պահին դիպուկահարը կրակ էր բացել Մադոյանի ուղղությամբ, որից տուժել էր միայն թիկնապահը։

Մեր տեղեկություններով, սակայն, սպանության նախապատրաստությունը, որը ՀՀ ոստիկանության քննչականի վարույթում է, առանձին գործ է և Սայանսկի փողոցում մահափորձի հետ ուղիղ կապ չունի։ Դրա շրջանակներում մայիսին կալանավորվել է 6 անձ, որոնք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում են, և որոնց հետ այս 5 ամսվա ընթացքում քննչական գործողություններ գրեթե չեն կատարվել, ինչը զարմանալի է, քանի որ, ըստ մամուլում տեղ գտած և չհերքված տվյալների, ոստիկանությունը մոտ մեկ տարի զբաղվել է այս «հանցավոր խմբի բացահայտմամբ»։

«Ոչ մի ապացույց մեզ չեն ներկայացրել,-ասում է կալանավորված անձանցից մեկի՝ Գևորգ Պետրոսյանի հանրային պաշտպանությունն ստանձնած փաստաբան Վարդան Գրիգորյանը։ – Հենց հիմա իմ պաշտպանյալն ակնհայտ ապօրինի պահվում է քրեակատարողական հիմնարկում, և նրան առանց ապացույցների մեղադրում են։ Իմ պաշտպանյալին մայիսի 14-ից մինչ այսօր մի անգամ որպես կասկածյալ են հարցաքննել, մի անգամ էլ՝ որպես մեղադրյալ։ Ուրիշ ոչինչ»,– պաշտպանի խոսքերն է փոխանցում թերթը։

Մանրամասները՝ Հրապարակի այսօրվա համարում:

spot_imgspot_img