Զինված հանցագործները փորձել են կողոպտել Թոնի Բլերի դստերը
19/09/2013 13:09
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի դուստրը՝ Քեթրինը, քիչ Էր մնում զինված կողոպուտի զոհ դառնար Լոնդոնում: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հաղորդել Է «BBC»-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին: 25-ամյա Քեթրինին կողոպտելու փորձը կատարվել Է այն ժամանակ, երբ նա իր ընկերների հետ գնում Էր փողոցով: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտն ել են, որ երկու զինված տղամարդիկ փորձել են կողոպտել նրանց, բայց մտափոխվել են ու փախել:
Առայժմ չի հաջողվել հայտնաբերել չարագործներին: Ոստիկանությունը Քեթրին Բլերի չկայացած կոպոպուտը կապում Է մեկ այլ հանցագործության հետ, որը տեղի Է ունեցել նրա վրա հարձակումից քիչ առաջ:
Երկու դեպքում Էլ հարձակվողները սպառնացել են զենքով, բայց այն չեն կիրառել: Ոչ մի արժեքավոր իր չի հափշտակվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում