Արոնյանը մեկ հաղթանակ Է տարել Պեկինի համաշխարհային ինտելեկտուալ խաղերի 4 փուլերում

Պեկինում ընթացող 3-րդ համաշխարհային ինտելեկտուալ խաղերի շախմատի մրցաշարում Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը առաջին 4 փուլերում տոնել Է ընդամենը մեկ հաղթանակ՝ վիետնամացի Լե Կուան Լիմի հետ 3-րդ փուլի պարտիայում, զիջել Է չինացի շախմատիստ Վան Հաոյին’ մեկնարկային, եւ ոչ-ոքի Է խաղացել ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի եւ ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ’ համապատասխանաբար, երկրորդ եւ չորրորդ տ ուրերում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Արոնյանի մրցակիցների թվում են գրոսմայստերներ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, հունգարացի Պետեր Լեկոն, ադրբեջանցիներ Թեյմուր Ռաջաբովը, Շահրիյար Մամեդյարովը եւ այլ ճանաչված շախմատիստներ:

Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում