Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա
09/01/2014 10:19
Նմանատիպ
Հանրապետության տարածքում հունվարի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից’ թույլ ձյուն: Քամին արևմտյան’ 1-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 10-11-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում հունվարի 9-13-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից’ թույլ ձյուն: Հունվարի 9-ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի -6 աստիճան, հունվարի 10-ին’ -5, 11-13-ին’ -4 աստիճան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում