Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն
10/01/2014 10:11
Նմանատիպ
Հանրապետության տարածքում հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունից, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Քամին արևմտյան’ 1-5մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 10-11-ին կբարձրանա 2-4 աստիճանով:Երևանում հունվարի 10-14-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Մայրաքաղաքում հունվարի 10-ի ցերեկը կգրանցվի -5 աստիճան, հունվարի 11-14-ին’ -4 աստիճան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում