Իրանական կողմը խոսում է ժնևյան բանակցություններում համաձայնության գալու մասին
11/01/2014 10:34
Նմանատիպ
Իրանը և միջազգային միջնորդ երկրների «վեցյակը» համաձայնության են հասել ժնևյան պայմանավորվածությունների հիմնական կետերի շուրջ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ն, այդ մասին հաղորդել է իրանական հեռուստատեսությունը: Հաղորդագրության մեջ նշվել է, որ այժմ բանակցությունների մասնակիցները մեկնում են իրենց մայրաքաղաքներ՝ երկրների ղեկավարների հետ խորհրդակցելու համար:
Ժնևում հունվարի 10-ին ավարտվել են իրանական պատվիրակության և «վեցյակի» շահերը ներկայացնող Հելգա Շմիդտի բանակցությունները: Բանակցությունների արդյունքում կողմերը պետք է գտնեին լուծումներ իրանական միջուկային հիմնախնդրի մի շարք վիճահարույց հարցերի հետ կապված:
Հետևեք մեզ նաև Telegram-ում