Անշարժ գույքի շուկայական միջին գներն ավելացել են

Երևան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի շուկայական միջին գներն ավելացել են միջինում 5.2 տոկոսով։ Երևանում հնարավոր է ձեռք բերել բնակարան՝ վճարելով մեկ քառակուսի մետրի համար 154-428 հազար դրամ։ Ինչպես տեղեկացնում են  ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2013 թվականին մարզերի բնակելի շենքերի արժեքն ավելացել է 4.3 տոկոսով: Մարզերում բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները տատանվում են 8-154 հազար դրամի միջակայքում։2013 թվականի հունվար-հունիս ամիսներին անհատական բնակելի տները Երևանում թանկացել են 3.9 տոկոսով՝ 1 քմ մակերեսի հաշվարկով կազմելով 150-476 հազար դրամ։ Նույն ժամանակահատվածում մարզերի բնակելի տների արժեքն ավելացել է 3.3 տոկոսով՝ կազմելով 12-305 հազար դրամ։

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2013թ. դեկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 18 285 գործարք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում