Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն
03/03/2014 16:54
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին այցելել է Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն եւ ծանոթացել հաստատության գործունեությանը: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ հիվանդանոցի աշխատանքը նոր, ժամանակակից պայմաններին համապատասխանող մասնաշենքում պետք է իր դրական ներդրումն ունենա բուժսպասարկման որակի բարձրացման վրա՝ հավելելով, որ առողջապահության ոլորտն ու այստեղ առկա խնդիրներն այսուհետ էլ կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում