ԵԱՀԿ-ն նոր մշտադիտարկում կիրականացնի
04/03/2014 11:29
Նմանատիպ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն’ ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մշտադիտարկումը կիրականացվի Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի մոտակայքում:
Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը և անձնական օգնական Ուիլյամ Պրայորը:
Հակառակ կողմից մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պիտեր Սվեդբերգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում