Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեն տեղի կունենա մարտի 16-ին
06/03/2014 14:15
Նմանատիպ
Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեն թերակղզում տեղի կունենա մարտի 16-ին: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է Ղրիմի Ինքնավար Հանրապետության առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիեւը:
«Հանրաքվեն տեղի կունենա մարտի 16-ին»,-ասել Է նա:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Ղրիմի կարգավիճակի շուրջ քվեարկությունը կանցկացվի մարտի 30-ին: Սակայն մարտի 4-ին ինքնավար հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովը հայտարարել Էր, որ հանրաքվեի անցկացման ամսաթիվը կարող Է փոխվել: «Հանրաքվեն, կարծում եմ, տեղի կունենա նույնիսկ մարտի 30-ից շուտ»,-ասել Էր նա Սինֆերոպոլում կայացած մամուլի ասուլիսում: Ակսյոնովը ճշտել Էր, որ ամսաթիվը կնշանակվի հասարակական կարծիքն ուսումնասիրելուց հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում