Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Շվեյցարիայի որոշմանը
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընդունած վճիռը Գերագույն պալատում բողոքարկելու մասին Շվեյցարիայի որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում այդ առնչությամբ բերված հայտարարության մեջ նշվում է, որ ՄԻԵԴ որոշումը «խոսքի ազատության տեսակետից խիստ կարեւ որ է»: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ «Գերագույն պալատը եւս կհաստատի, որ ժողովրդավարական հասարակության համար հիմնաքար խոսքի ազատությունը երաշխավորված է»:
2013 թ. դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր թուրքական «Աշխատավորական կուսակցության» առաջնորդ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի: Ըստ ՄԻԵԴ որոշման’ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Դողու Փերինչեքին դատապարտելու ժամանակ Շվեյցարիան խախտել է նրա «ազատ արտահայտվելու իրավունքը»:
Շվեյցարիայի կառավարությունը մարտի 11-ին որոշում է ընդունել դիմել ՄԻԵԴ’ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերաքննելու պահանջով: ՄԻԵԴ որոշումը բողոքարկելու մասին որոշումն ընդունել է Շվեյցարիայի Արդարադատության նախարարությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Դողու Փերինչեքի գործով վճիռը բողոքարկելու մասին Շվեյցարիայի կառավարության որոշումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում